ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը

Վա­հան Բա­բա­յա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել ընդ­դի­մու­թ­յա­նը
08.11.2019 | 01:21

«Ռե­ֆոր­միստ­ներ» կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Վա­հան Բա­բա­յա­նը ցան­կա­նում է իր կու­սակ­ցու­թյան շուրջ կոն­սո­լի­դաց­նել ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյա­նը: «Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ Բա­բա­յա­նը հան­դի­պում­ներ ու քն­նար­կում­ներ է ու­նե­նում տար­բեր կու­սակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի և, առ­հա­սա­րակ, իշ­խա­նու­թյուն­նե­րի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նից դժ­գոհ ու­ժե­րի հետ:


«Քն­նար­կում են Հա­յաս­տանն այս վի­ճա­կից դուրս բե­րե­լու տար­բե­րակ­նե­րը, հե­տա­գա քայ­լե­րը: Ոչ միայն կու­սակ­ցու­թյուն­նե­րի, այլև հա­սա­րա­կա­կան սեկ­տո­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, հան­րա­յին դեմ­քե­րի հետ են փոր­ձում հան­դի­պել: Կա­րե­լի է ա­սել՝ շար­ժում են ցան­կա­նում սկ­սել, ին­չի նպա­տակն օր ա­ռաջ խոր­հր­դա­րա­նա­կան ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի գնա­լը պետք է լի­նի»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը, ըն­դգ­ծե­լով, որ վաղ է ա­սել՝ կհա­ջո­ղեն, թե ոչ, բայց այս փու­լում ակ­տիվ աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­նում:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 6730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ